Գրիգոր Նարեկացի, 《Մատեան ողբերգութեան》

Հանրային փորձառություն

Գրիգոր Նարեկացի, 《Մատեան ողբերգութեան》

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական-հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։ Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։ Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին զարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Image Trackinglegendary

Կապվող բաժիններ

Մուտքի ձև

ARLOOPA հավելվածով

Բաժիններ

1

Հրապարակված է

10 դեկ, 2024 թ.

Սցենի տարրեր

1

Բացել հեռախոսով

Սկանավորեք QR կոդը՝ փորձառությունը բացելու համար

Օգտագործեք ձեր հեռախոսի տեսախցիկը՝ այս փորձառության ճիշտ մուտքուղին բացելու համար։ WebAR փորձառությունները բացվում են բրաուզերում, իսկ հավելվածային փորձառությունները՝ ARLOOPA-ի փորձառության հոսքով։

ARLOOPA հավելվածի բացման QR

Գրիգոր Նարեկացի, 《Մատեան ողբերգութեան》 QR code

Սկանավորեք այս կոդը հեռախոսով

Ինչպես է աշխատում

Ինչպես են սովորաբար բացում այս փորձառությունը

Բացեք փորձառությունը ARLOOPA հավելվածով, երբ ձևաչափը կախված է հավելվածային AR հնարավորություններից։
Պատրաստեք marker պատկերը, հետո սկանավորեք այն, որպեսզի փորձառությունն ակտիվանա տպագիր կամ ցուցադրվող պատկերի վրա։
Եթե ցանկանում եք նման փորձառություն ձեր արշավի կամ լսարանի համար, օգտագործեք ARLOOPA Studio-ն՝ նույն փոխազդեցության ձևով փորձառություն ստեղծելու և հրապարակելու համար։

ARLOOPA Studio

Ստեղծեք ձեր սեփական AR փորձառությունը

Օգտագործեք ARLOOPA Studio-ն ձեր արշավի, վայրի, ապրանքի կամ լսարանի համար նման փորձառություն ստեղծելու և հրապարակելու համար։


ARLOOPA Inc. 2026